Մեր մասին

«Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսը հիմնադրվել է 1998 թվականին (նախագծի հեղինակներ՝ Արա Գուրզադյան, Արամ Մեհրաբյան): Նշված թվականից մինչև 2011 թվականը լույս է տեսել տասնչորս համար, որոնք ընթերցողի ուշադրությանն են ներկայացրել փիլիսոփայության, արվեստի, գրականության, երաժշտության և հոգևոր-ինտելեկտուալ դաշտի այլ բնագավառների նյութեր (հոդված, էսսե, հարցազրույց, նամակ, հուշագրություն): Հանդեսի ստեղծման գաղափարական շարժառիթներին կարելի է ծանոթանալ հիմնադիր խմբագիր Արա Գուրզադյանի «Ռուբիկոնն անցնելու դրաման» հոդվածում:

Ներկայում փորձ է արվում երկրորդ կյանք տալ «Ռուբիկոնին» և հրապարակել հանդեսը նաև համացանցում: Սույն կայքում տեղադրվող/տեղադրված համարներին առաջիկայում կհաջորդեն նորերը:

Սերգեյ Ստեփանյան   

  • Պարմենիդես. Բնության մասին
    Ներկայացնում ենք հին հույն փիլիսոփա Պարմենիդես Էլեացու (Ք․ ա․ VI – V դդ․) «Բնության մասին» պոեմը։ Նկատի ունենալով, որ պոեմում հեղինակն իրեն «պատանի» է կոչում, երկը գրվել է հավանաբար Ք․ ա․ V դ․ սկզբին։ Ըստ Պարմենիդեսի ճշմարտապես գոյություն ունի միայն գոյությունը՝ անվերջ, անսկիզբ, անբաժան, ինքն իրեն հավասար և բացառապես մտահասու (մտքին նույնական)։ Այս որակումներին է նվիրված պոեմի առաջին մասը («Ճշմարտության …
  • Հանս-Գեորգ Գադամեր. Էսթետիկա և հերմենևտիկա
    Ներկայացնում ենք գերմանացի փիլիսոփա, հերմենևտիկայի խոշոր տեսաբան Հանս Գեորգ Գադամերի (1900–2002) «Էսթետիկա և հերմենևտիկա» զեկույցը (1864)։ Աղբյուրը՝ Hans-Georg Gadamer, Ästhetik und Hermeneutik, in: Algemeen Nederlands Tijdschrift voor Wijsbegeerte en Psychologie, Nr. 5 (Dezember), S. 240-246 (Internationale Kongress der Ästhetik in Amsterdam 1964): Եթե հերմենևտիկայի խնդիրը տեսնենք միայն ոգու և ոգու միջև պատմական վիհի վրա կամուրջ …
  • Ֆրիդրիխ Շլայերմախեր. Հերմենևտիկայի ներածություն
    Ներկայացնում ենք դրվագներ գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, թարգմանիչ, հերմենևտիկայի հիմնադիր Ֆրիդրիխ Շլայերմախերի (1968–1834) «Հերմենևտիկայի ներածություն» զեկույցից (1832), որում շարադրված են տվյալ գիտակարգի նրա ըմբռնման հիմնադրույթները։ Աղբյուրը՝ Schleiermacher, Hermeneutik und Kritik, Suhrkamp, Frankfurt am Main, 1977. 1․ Հերմենևտիկան, որպես հասկացման արվեստ դեռևս գոյություն ունի ոչ ընդհանուր իմաստով, այլ մի շարք առանձին հերմենևտիկաների տեսքով։ 1․ Միայն հասկացման արվեստ, …
  • Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի դասախոսությունների նորահայտ սղագրերը
    Աղբյուրը՝ The Guardian Գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի կենսագիրը հայտնաբերել է նախկինում անհայտ դասախոսությունների ծավալուն նյութ, որը կարող է փոխել արևմտյան փիլիսոփայության առաջատար դեմքերից մեկի շուրջ ձևավորված ընկալումները։ Փիլիսոփայի ավելի քան 4000 էջ գրառումները հայտնաբերել է Կլաուս Ֆիվեգը Մյունխենի և Ֆրայզինգի արքեպիսկոպոսարանի գրադարանում։ «Ձեռագրերի հայտնաբերումը համազոր է Բեթհովենի անհայտ երկի կամ Կոնստեբլի նախկինում անհայտ …
  • Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ
    Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Բլեյք» (1921) հոդվածը «Սրբազան անտառ» ժողովածուից։  Աղբյուրը՝ T. S. Eliot, Hamlet and His Problems, Sacred Wood, 1921:  I  Եթե հետևենք Բլեյքի մտածողությանը դրա բանաստեղծական զարգացման մի քանի փուլերի ընթացքում, ապա անհնար է նրան համարել նաիվ, ցնորված մարդ, գերկիրթ մարդկանց ցնորված սիրելի: Տարօրինակությունն անհետանում է, իսկ բացառիկությունը կարծես դառնում …
  • Լյուդվիգ Վիտգենշտայն. Ասույթներ երաժշտության մասին
    Ներկայացնում ենք ավստրիացի փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշտայնի (1889-1951) դատողությունները երաժշտության մասին, որոնք քաղված են նրա ուշ շրջանի գրառումներից։ Մշակույթի և իմացաբանության մասին այլ ասույթների թվում դրանք լրացրել և 1977 թ․ հրատարակել է Գեորգ Հենրիկ ֆոն Վրիգտը, որպես հիմք ընդունելով 1970 թ․ Օքսֆորդում լույս տեսած «Խառը դիտարկումներ» ժողովածուն։  Աղբյուրը՝ Ludwig Wittgenstein, Vermischte Bemerkungen։ Ein Auswahl aus dem …