1/3/2001

Դոգմատիզմ և սկեպտիցիզմ (1829)

Բնության օբյեկտների վերաբերյալ տեսական հայացքների յուրաքանչյուր փոփոխություն պետք է գնահատել մի որևէ ավելի բարձր փիլիսոփայական տեսակետից:

Վերների ուսմունքը իսկական դոգմատիզմ էր: Ջրաբերուկներից ու ողողատներից գնացին դեպի լեռնաշերտեր և ավելի հեռու` դեպի հիմքեր, և, քանի որ վերջապես եկան գրանիտին և միաժամանակ այն գտան ամենաբարձր լեռներում, ապա և ընդունեցին այն իբրև Երկրի հիմք ու կմախք և դրա վրա կառուցեցին ուսմունքը…

Սակայն աշխարհում ամեն տեսակի դոգմատիզմ ի վերջո տաղտկալի է դառնում, մանավանդ երբ ասպարեզ են ելնում նոր սերունդներ, որոնք նույնպես ձգտում են իրենցից մի բան ներկայացնել:

Չէր կարելի ժխտել, որ այդ ուսմունքը չլուծված պրոբլեմներ էր թողել:

Եվ համաձայն մարդկային ոգու ընդհանուր բնական ընթացքի առաջ եկավ սկեպսիսը:

Սկեպսիսը սկիզբ է առնում բացառություններից, թշնամություն տածելով դոգմայի նկատմամբ, որը օրինականից է կառչել:

Սկեպսիսը մեծ օգուտ է քաղում մարդկանց անհանգստությունից և կասկածամտությունից, որին մարդ չափազանց հեշտ է ենթարկում դոգման:

Դրա համար, սակայն, անհրաժեշտ է ոգու որոշակի մի ուժ, հիմնավորություն և համոզելու ձիրք, որը առավել հմտորեն օգտվել գիտե ինդուկցիայից:

 

Գերմաներենից թարգմանությունը` Սերգեյ Խաչիկօղլյանի

«Goethes Werke» Stuttgart 1867